Tag: պատմական

22 Փետրվարի, 2021

Միջերկրականի մարգարիտը․ Կիլիկյան Հայաստանը Արևելք-Արևմուտք առևտրային խաչմերուկում

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ինչպես սկսվեց կամ լեռներից դեպի ծով 1045 թվականին Բագրատունյաց հայկական պետությունը դադարեց գոյություն ունենալ։ Աշխարհիկ իշխանությունը ծանրության այն կենտրոնն էր, որն իր շուրջն էր խմբում հայ ժողովրդին՝ ձևավորելով կենտրոնաձիգ պետականամետ շարժում։ Պետական համակարգի փլուզումը հանգեցրեց ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային խորքային ճգնաժամերի, որոնք այդ շարժումը վերածեցին կենտրոնախույսի։ Հայկական լեռնաշխարհից սկսվեց զանգվածային արտագաղթի ալիք, հիմնականում երկու ուղղությամբ՝ դեպի Կիլիկիա և դեպի Ղրիմ։ read in English The Pearl of the Mediterranean: Cilician Armenia at the Crossroads of East-West Trade Շնորհիվ Անիի և հայկական այլ քաղաքների, որոնք Բագրատունյաց շրջանում դարձել էին միջազգային առևտրի խոշոր կենտրոններ, Հայաստանում ձևավորվել էր վաճառականների, արհեստավորների մեծաքանակ մի խավ, որը թագավորության անկման հետևանքով կանգնել էր ճգնաժամը հաղթահարելու մարտահրավերի առջև։ Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ մեծ թափ ստացող արտագաղթի հիմնական տարրը, բացի իշխանական, ազնվատոհմիկ դասից՝ առաջին հերթին վաճառականներն ու արհեստավորները դարձան, որոնք նոր երկրներ կամ նոր շուկաներ էին փնտրում իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար։ Կիլիկիան այս առումով բացառիկ պայմաններ ուներ: Հայերն այստեղ թափանցել էին դեռևս Տիգրան II Մեծի (Ք․ ա․ 95-55) ժամանակներից։ Կիլիկիայի տարածքը մինչև հիմա էլ համարվում է երկրագնդի ամենաբերրի վայրերից մեկը, որի դաշտային հատվածում տարեկան երկու բերք են հավաքում, իսկ լեռնային Կիլիկիայում հիանալի պայմաններ են անասնապահությունը զարգացնելու համար։ Միջերկրականի ձգվող ափը Կիլիկիան բազմապատիկ հրապուրիչ է դարձնում։ Ավելին, մինչև 11-րդ դարը արաբա-բյուզանդական պատերազմները գրեթե ամայացրել էին Կիլիկիայի շատ շրջաններ, լքվել էին բնակավայրերը, բերդերը, հետևաբար այստեղ հայտնվող հայերը արագորեն զբաղեցնում էին այդ տարածքները։ Արդեն 1070-ականներին Կիլիկիայում ձևավորվում են առաջին հայկական իշխանական պետական կազմավորումները, որոնցից

23 Մարտի, 2018
Ձեռքից ձեռք անցած մի երկիր. Զրույց մեր և մեր մասին

Ձեռքից ձեռք անցած մի երկիր. Զրույց մեր և մեր մասին

Երեսուն տարի անց, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, լրագրող Լուսինե Հովհաննիսյանը զրուցում է բարիկադների հակառակ կողմում գտնվող մի մարդու հետ, ով հետևում էր ժամանակի զարգացումներին որպես ցուցարարների շարքերը ներխուժած Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ:

25 Փետրվարի, 2018
Ղարաբաղյան Շարժում կամ ի՞նչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 30 տարի առաջ

Ղարաբաղյան Շարժում կամ ի՞նչ էր տեղի ունենում Խորհրդային Հայաստանում 30 տարի առաջ

Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:

19 Փետրվարի, 2018
Իմ «ղարաբաղյան շարժումը»

Իմ «ղարաբաղյան շարժումը»

Լրագրող Լուսինե Հովհաննիսյանը պատմում է իր հուշերը որպես համալսարանական ուսանող եւ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերի մասնակից: Նա գրում է. «Մենք եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման, ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում»:

15 Փետրվարի, 2018
Ինչպիսին էր սկիզբը. խորհրդային ազգային քաղաքականությունը և Ղարաբաղյան հիմնախնդրի արմատները

Ինչպիսին էր սկիզբը. խորհրդային ազգային քաղաքականությունը և Ղարաբաղյան հիմնախնդրի արմատները

Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ առաջին հանրահավաքներից և բախումներից շատ առաջ մոտեցող փոթորկի մի շարք նախանշաններ եղան, գրում է Միքայել Զոլյանը: Դրանցից մեկը «հիշողության պատերազմն» էր, որը ոչ թե զինվորներն էին վարում, այլ պատմաբանները:

2 Փետրվարի, 2018
1988

1988

Այս բացառիկ անկեղծ հոդվածում Գևորգ Տեր Գաբրիելյանը գրում է 30 տարի առաջ Ղարաբաղյան շարժման առաջին մի քանի ամիսների իր տպավորությունների մասին՝ բառերով, որոնք նա այն ժամանակ չի կարողացել գտենլ: