Tag: պատմություն

22 Հունվարի, 2024
Պեղումներ. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

22 Հունվարի, 2024

ՁայնաՊատում. Պատմության արձանագրումը

Շատերը կասկածում են հեռավոր դարերի պատմության հավաստիությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայում ամեն օր բախվում են կեղծ լրատվության։ Թե ինչպե՞ս և ովքե՞ր էին գրում պատմությունը, ի՞նչ դժվարությունների ու քննադատությունների էին բախվում, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

20 Հոկտեմբերի, 2022
Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն

EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։

19 Հուլիսի, 2022

Ձայնագիր. 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը և միջազգային խորը հակասությունները

1850-ականների Ղրիմի պատերազմի, միջազգային խորը հակասությունների ու Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու շարունակվող պայքարին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիր տարբերակը։

19 Հուլիսի, 2022
The 1853-1856 Crimean War and Deep Contradictions in the International Order

1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը և միջազգային խորը հակասությունները

1850-ականների Ղրիմի պատերազմը չլուծեց ներգրավված կողմերի աշխարհաքաղաքական մրցակցության հարցը: Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու համար պայքարը շարունակվում է նաև այսօր։

25 Հունվարի, 2022

Ռուս-թուրքական պատերազմները

Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, և մինչ օրս երկու կայսրություններն իրենց ուժերը ռազմի դաշտում չափել են 12 անգամ։ Մեկնարկելով այս շարքը՝ մենք ցանկանում ենք ներկայացնել 19-20-րդ դարի ռուս-թուրքական այն պատերազմները, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների համար։

27 Փետրվարի, 2021

Ճակատագրական հեղափոխությունից մինչև Պանթյուրքիզմ. Հայոց ցեղասպանություն պատճառները

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը մեր հանրային դիսկուրսի ամենից կարևոր տարրերից է։ Դժվար է անգամ այն պատմական թեմա համարել. այն ներհյուսվել է հասարակական մեր կյանքին ու գրեթե առօրյայի մաս դարձել։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Հայոց ցեղասպանությունը մեր պատմության ամենամեծ ողբերգությունն է: 1915-1923 թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայեր ծրագրված ոչնչացվեցին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից: Նախ Առաջին աշխարհամարտի տարբեր ճակատներում կռվող օսմանյան բանակի հայ զինվորները զինաթափվեցին և սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Սա արվում էր զենք կրելու ունակ երիտասարդ հայերի՝ սեփական ժողովրդի կոտորածի դեմ հնարավոր ընդվզումը կանխելու համար: read in English From a Fateful Revolution to the Dream of Pan-Turkism: Causes of the Armenian Genocide Հաջորդ հարվածը հասցվեց ազգային ընտրանուն։ 1915 թ. ապրիլի 24-ի գիշերն Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսվեցին ձերբակալություններ, որոնք հետագայում տարածվեցին հայկական գավառներ: Հարյուրավոր հայ մտավորականներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, գրողներ, իրավաբաններ և հոգևորականներ, ինչպես նաև մեծահարուստներ ու քաղաքական գործիչներ մեկուսացվեցին բանտերում, իսկ հետո արտաքսվեցին և սպանվեցին: Այս կերպ փորձ էր արվում գլխատել ազգը, լռեցնել նրա բողոքի ձայնն ու բացառել դիմադրության կազմակերպումը: Ապրիլի 24-ն այսօր նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Երրորդ փուլում դեպի սիրիական անապատներ տեղահանվեցին կանայք, երեխաներն ու ծերերը։ Հազարամյակների պատմություն ունեցող իրենց բնակավայրերից նրանց քշում էին դեպի հարավ: Սովյալ, հիվանդություններից և երկար ճանապարհից հյուծված մարդիկ ենթարկվում էին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության հարձակումներին: Հայերի աննշան մասը միայն հասավ Դեր Զոր, Ռաս Ալ Այն, Մեսքենե և սիրիական անապատում ստեղծված ճամբարներ, որոնք դարձան իրենց իսկ գերեզմանոցը: Այս մարդիկ ուղղակի կոտորվեցին

21 Փետրվարի, 2021

Պատմությունը և մենք

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր: read in English History and Us Ինչու ուսումնասիրել պատմությունը Ամենից պարզ ու տարածված պատասխանները սրանք են. «Պետք է սովորել անցյալից և չկրկնել սխալները», կամ «Պետք է իմանալ անցյալը, հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»: Ես չեմ հավատում նման պարզ լուծումների և վերապահումով եմ մոտենում այս պնդումներին: Կարծում եմ՝ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում: Կարող են լինել նման իրավիճակներ, նմանություններ մեր պատկերացումներում և մեկնաբանություններում, բայց կրկնությունը բացառված է, և հետևաբար ուղղակի հետևություններ անելը՝ անհնար: Մյուս կողմից, իհարկե, անցյալի զարգացման տրամաբանությունը կարող է հուշումներ տալ, քանի որ չափազանց մեծ նշանակություն ունի պատմական իներցիան, որով և հաճախ պայմանավորված է ներկան: Սակայն այս պարագայում անգամ պատմությունը մեզ զարգացման մի շարք հնարավորություններ է առաջարկում, և գուշակել, թե դրանցից որ մեկը իրականություն կդառնա, չափազանց դժվար է։ Պատմությունը նախ և առաջ ուսումնասիրում է մարդուն: Ըստ պատմաբան Մարկ Բլոկի՝ այն գիտություն է մարդկանց մասին ժամանակի մեջ: Եվ ինչպես ներկան է կարելի հասկանալ անցյալի միջոցով, այնպես էլ անցյալի շատ իրադարձություններ են դառնում հասկանալի ներկայի միջոցով։ Համաձայնեք, թե որքա՛ն պատմական իրադարձություններ մեզ համար շատ ավելի հասկանալի դարձան վերջին ամիսներին՝ մեր սեփական վերապրումի միջոցով։   Պատմությունն ու հայկական ինքնությունը Պատմությունը և պատմական հիշողությունը էթնիկ խմբին դարձնում են ազգ: Ֆրանսիացի

21 Փետրվարի, 2021

Հայաստանի քրիստոնեական դարձը և հայոց գրերի ստեղծումը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Քրիստոնեական դարձը և գրերի գյուտը հայ իրականության կարևորագույն իրադարձություններից են: Բնականաբար դրանց հիմքում որոշակի իրողություններ ու մարտահրավերներ էին, որոնց բացահայտումը խիստ կարևոր է հարցի պատմագիտական ուսումնասիրության համար: Հայաստանը III դ. վերջին և IV դ. սկզբին կռվախնձոր էր Հռոմեական կայսրության ու Սասանյան Իրանի միջև: Այդ պայմաններում միայն կենսունակ էլիտան կարող էր ճիշտ գնահատել մարտահրավերներն ու վերափոխել դրանք խթանի՝ առաջարկելով յուրօրինակ ու ստեղծարար լուծումներ : Հակառակ պարագայում հայկական պետությունը դատապարտվելու էր ձախողման, կորցնելու էր մշակութային դիմագիծը և ընդմիշտ հեռանալու պատմության թատերաբեմից։ read in English Conversion to Christianity and the Creation of the Armenian Alphabet Challenges That Became A Catalyst Անկախության տևական կորստից հետո, ռազմաքաղաքական բարդ պայմաններում III դ. վերջին Մեծ Հայքում գահը կրկին անցնում է հայ Արշակունիների թագավորական դինաստիայի ներկայացուցիչ Տրդատ III-ին (287/297-330 թթ.): Համաձայն Ագաթանգեղոսի՝ Տրդատը երկար ժամանակ ապրել ու կրթվել էր հռոմեական միջավայրում և մոտիկից էր ծանոթ հելլենիստական մշակույթին. «Արդ, Տրդատը գնաց Լիկիանես անունով մի կոմսի մոտ դաստիարակություն և ուսում ստացավ» : Տրդատի առջև ծառացել էին բազում խնդիրներ, որոնք ընդգրկում էին տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտները: Շուրջ քառորդ դար Հայաստանը զրկված էր եղել անկախությունից, այստեղ իշխել էին սասանյան դրածոները: Վերջիններս ամեն կերպ փորձել էին երկիրը ներառել համաիրանական միջավայրում։ 270-ական թվականներին Սասանյան Իրանում վճռորոշ էր մոգ Կարտիրի դերը, որը հպատակ տարածքներում խնդիրները հարթելու ամենակարճ ճանապարհը զրադաշտականության ամրապնդումն էր համարում : Այս քաղաքականության հետևանքով հեթանոսական տաճարներում ավերվել էին հայոց նախնիների և աստվածների արձանները, փոխարենը վառվել էր զրադաշտականության կրակը: Սակայն Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու սասանյան ծրագրերը ձախողվեցին, և հայ-հռոմեական զորքերը կարողացան պարտության մատնել ու Մեծ