Ճարտարապետության ժամանակը կրկին
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Ավելի քան 30 տարիների ընթացքում մշտապես խոսվել է Հայաստանի ազգային նպատակների արդարացիության և չափազանց քիչ` այդ նպատակներին հասնելու միջոցների և ընտրված նպատակների իրագործելիության մասին:
30 տարի առաջ՝ 1991-ի դեկտեմբերին սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը։ Սակայն, եթե նախկինում համաշխարհային գերակայության համար մրցում էին հավաքական Արևմուտքն ու Խորհրդային Միությունը՝ յուրաքանչյուրն իր փոքր դաշնակիցների հետ, ապա «նոր աշխարհում» ինքնուրույնության և «արևի տակ իրենց տեղն» ամրապնդելու հայտ են ներկայացնում ավելի ու ավելի շատ երկրներ։
Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի զարգացման ռազմավարական ուղղություն է` բնակչության գիտական և կրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակի շնորհիվ: Այն նաև երկրում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկն է:
Այլ շուկաների համեմատ Հայաստանի հեռահաղորդակցության և կապի շուկան խիստ մրցակցային է: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնում է:
ՀՀ պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից է կաթնամթերքի շուկան: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կաթի և կաթնամթերքի արտադրության աճի, փաթեթավորման որակի բարելավման տեսքով: Այդուհանդերձ, առկա են որոշակի դժվարություններ ոլորտի կառավարման, տեխնիկական զինվածության և հիգիենայի նորմերի պահպանման հետ կապված։
Նոր ճանապարհներ, նոր շուկաներ և զարգացման նոր հնարավորություններ․ այս մասին քննարկումներ է ծնել Արցախյան 3-րդ պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ նվիրված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։
Ի՞նչ է պարենային անվտանգությունը Ամբողջ աշխարհում առօրյայի վերածված համավարակները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետները պարենային անվտանգության մարտահրավերն ավելի առարկայական են դարձնում։ Հայաստանն անմասն չէ այս ամենից և կարող է մեծապես տուժել, եթե հետևողական քայլեր չձեռնարկի երկրի պարենային անվտանգության դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: read in English Armenia’s Food Security Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համաշխարհային պարենային անվտանգության հարցերով հանձնաժողովը պարենային անվտանգությունը սահմանում է հետևյալ կերպ. «Բոլոր մարդիկ մշտապես ապահովված են բավարար, անվտանգ ու սննդարար պարենի ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հասանելիությամբ, որը բավարարում է նրանց սննդային նախապատվություններն ու անհրաժեշտ սննդակարգը՝ ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։ «Պարենային անվտանգություն» եզրույթն առաջին անգամ շրջանառվել է 1974 թվականին, Պարենի համաշխարհային համաժողովի ընթացքում. ընկալման առանցքում սննդի առկայությունն ու գների կայունությունն էր։ Հաջորդող տասնամյակներին հասկացությունը զարգացում է ապրում ու փոխվում՝ արձագանքելով փոփոխվող աշխարհակարգին ու արտացոլելով հասկացության բազմաթիվ շերտերը։ Այսօր արդեն պարենային անվտանգությունն ընդգրկում է չորս հիմնական բաղադրիչ՝ պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում և կայունություն։ Ինքնաբավությունը երկրի պարենային անվտանգության մակարդակը գնահատող կարևոր ցուցանիշներից է։ Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ 2019 թվականին «առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների» (ապրանքներ, որոնք սպառողները ամենայն հավանականությամբ կգնեն անկախ եկամտի մակարդակից) ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմել է 52,5%։ Ինքնաբավության մակարդակը բարձր է եղել առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքների դեպքում, ինչպիսին է ձուկը (128,3%), բանջարեղենը (101,5%), միրգը և հատապտուղը (100,5%), ձուն (99,9%), կարտոֆիլը (99,2%)։ Մի շարք ապրանքների գծով Հայաստանը մասամբ է ինքնաբավ, ինչը նշանակում է, որ տեղական արտադրանքը ծածկում է ներքին պահանջարկի մի մասը միայն, ինչպես օրինակ տավարի միսը (95,9%), կաթը (86,2%), խոզի միսը (74.1%)։ Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային մյուս
Հայաստանում աշխատուժի ավելի քան մեկ երրորդը զբաղված գյուղատնտեսության ոլորտում: Այն շարունակում է մնալ տնտեսության հիմնական ճյուղը, չնայած ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների: 1991-ին՝ անկախության հռչակումից և սովխոզների (խորհրդային կոլեկտիվ, պետական ֆերմերային տնտեսություններ) վերացումից հետո գյուղատնտեսության ոլորտում գերակշռում են փոքր ընտանեկան ֆերմաները:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ