Tag: մարդու իրավունքների պաշտպան

25 Հուլիսի, 2022
All Are Equal Before the Law

Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը

Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:

24 Դեկտեմբերի, 2020
The Children of War: On the Brink of Life and Death

Պատերազմի երեխաները. կյանքի ու մահվան շեմին

Արցախյան պատերազմի ընթացքում երեխաները նույնպես հայտնվեցին ռազմական ագրեսիայի թիրախում: Հետևողականորեն ոտնահարվեց նրանց կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հիմնական իրավունքները:

22 Դեկտեմբերի, 2020
Hanging in the Air: When Even Your Displacement Is Unrecognized

Օդից կախված. երբեմնի արցախաբնակների ոդիսականը

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Օդից կախված․․․ հենց այսպես՝ այս երկու պարզ բառով են իրենց բնութագրում վերջին պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիները։ Նրանցից շատերի համայնքներում այժմ հանգրվանել է հակառակորդը, ոմանց տները հիմնահատակ ավերվել են, ոմանք էլ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա ապրելը սպառնալիք համարելով հրաժարվում են վերադառնալ ու գերադասում են մյուսների պես «օդից կախված» մնալ՝ առանց կարգավիճակի ու որևէ տեսլականի։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թիրախավորվում էին ոչ միայն շփման գծին մոտ, այլև խորը թիկունքում՝ մինչև 90-100 կմ խորության վրա գտնվող բնակավայրերի խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները (պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 երեխա, և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 9 երեխա), հրթիռակոծվող Արցախից մասսայաբար դուրս բերվեցին երեխաները, տարեցներն ու կանայք։ Հոկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական գնահատմամբ ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով Արցախի շուրջ 90,000 բնակիչ (բնակչության շուրջ 60 տոկոսը) լքել է մշտական բնակության վայրերը՝ տեղափոխվելով Արցախի և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրեր։ English Hanging in the Air: When Even Your Displacement Is Unrecognized Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդ օրը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ արեց տուն վերադառնալ։ Դրան հաջորդած մեկ ամսվա ընթացքում Արցախ է վերադարձել ավելի քան 50,000 քաղաքացի։ Համաձայն նույն հայտարարության՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ էին անցնելու ոչ միայն բանակցությունների առարկա 5+2 շրջանները՝ Ակնա (Աղդամ), Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան), Սանասար (Կուբաթլու), Քարվաճառ (Քելբաջար), Բերձոր (Լաչին), այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կազմում

20 Դեկտեմբերի, 2020
The Imperative to Consistently Protect Human Rights

Մարդու իրավունքները հետևողականորեն պաշտպանելու հրամայականը

Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» խորագրով թողարկման հրավիրյալ խմբագիր Աստղիկ Կարապետյանը գրում է մարդու իրավունքները պաշտպանելու հրամայականի մասին` խաղաղության և պատերազմի ժամանակ:

27 Հունվարի, 2020
Վերապատրաստել առողջապահության ոլորտի մասնագետներին. հաշմանդամություն ունեցող երեխաներին հաստատություններում տեղավորելու պրակտիկան Հայաստանում

Վերապատրաստել առողջապահության ոլորտի մասնագետներին. հաշմանդամություն ունեցող երեխաներին հաստատություններում տեղավորելու պրակտիկան Հայաստանում

Առողջապահության ոլորտի մասնագետները հաճախ սոցիալական ճնշում են գործադրում հաշմանդամություն ունեցող երեխաներ ծնողների վրա՝ ստիպելով նրանց հրաժարվել երեխայից ծնվելուց անմիջապես հետո: Այս զեկույցը նպատակային միջամտության անհրաժեշտության մասին է և առաջարկում է վերապատրաստել ոլորտի մասնագետներին, մասնավորապես՝ ծնողների հետ պրոֆեսիոնալ և անկողմնակալ հաղորդակցվելու պատասխանատվության տեսանկյունից: