EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Ապր 21, 2025

Յոթ տարի` Մայր տաճարի ողնաշարը վերականգնելու համար

Գայանե Մկրտչյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:


Your browser does not support the
audio element.

Շուրջ յոթ տարվա վերականգնումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարը, վերաօծվեց և վերջապես անցած սեպտեմբերին բացեց իր դռները հավատացյալների առաջ։

Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, որը համամարդկային նշանակության բացառիկ հուշարձաններից է, ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին։ Ու թեև պարբերաբար կատարվել են նորոգման աշխատանքներ, սակայն վերջին լայնածավալ հիմնանորոգումն իրականացվել է  1620-ական թվականներին, Մովսես Տաթևացի կաթողիկոսի գահակալության շրջանում, ու այդ տեսքով էլ տաճարը հասել է մեր օրեր։

Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը հիշեց, որ մինչև շինարարական աշխատանքներ սկսելը Մայր Աթոռի օրակարգում հիմնանորոգման հարց չկար. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը մասնագետներին հանձնարարել էր տաճարի տանիքը մաքրել բուսածածկույթից, սակայն փոքր գործից մեծ գործ է բացվել։  

«Պարզվեց՝ տաճարն ամբողջությամբ՝ ներսից ու դրսից, հիմքերից մինչև գմբեթի խաչը, արևելյան զանգակատնից մինչև արևմտյան զանգակատուն լուրջ ամրակայման և հիմնանորոգման կարիք ունի,- ասաց ճարտարապետը՝ հիշելով, որ  2015-ին, երբ Հռոմի պապի այցի առիթով մաքրվում էին Մայր տաճարի ներքին պատերը, բացահայտվեցին որմնանկարների տակ թաքնված վտանգավոր ճաքերը,- Իրականում, ամեն ինչ սկսվել է դեռ 2012-ից, երբ Վեհափառի հանձնարարությամբ արտաքին կոսմետիկ նորոգումներ պետք է արվեին ծածկերի շրջանում, որտեղ առատ բուսածածկույթ կար։ Զանգակատան վեղարի վրա նույնիսկ ծիրանի ծառ էր աճել։ Բացահայտեցի, որ ծածկերն ամբողջական նորոգման կարիք ունեն»։

Ըստ ճարտարապետի՝ Մայր տաճարի վերականգման նախագիծը հաստատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ 12 տարի տևած աշխատանքները բաժանվում են երկու փուլի` հետազոտական, ուսումնասիրման, նախագծային և բուն շինարարական, վերականգնողական։ 

Հետազոտական աշխատանքների ընթացքում, որին ներգրավվել են Հայաստանի լավագույն մասնագետները՝ ճարտարապետներ, ճարտարագետներ, նյութաբաններ, քարի մասնագետներ և այլն, նաև ուսումնասիրվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից, բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ տաճարի ֆիզիկական վիճակի հետ կապված։ 

Նկարագրելով Մայր տաճարի նախկին վիճակը, ճարտարապետը նշեց՝ հետազոտությունների ժամանակ պարզել են, որ կոտրվածքներ ունեցող կմախքի վրա ասես «վիրակապ» էր արված որմնանկարների ու սվաղի շերտով, ինչը, սակայն, ներքևից նկատելի չէր․ «Մի հատվածում, երբ որմնանկարը հանելուց հետո կամարի ծեփը հեռացրինք, կամարի վրայից մի մեծաչափ քար ուղղակի ընկավ գետնին։ Այսինքն, իրեն պահում էր ընդամենը սվաղի շերտը: Եվ նման հատվածներ, հետո պարզեցինք, որ այլ տեղերում ևս կան, ինչը շատ վտանգավոր էր»:

Ըստ մասնագետների՝ վերականգնման հիմնական՝ ներարկման, ջրամեկուսացման, շաղախային նյութերը ներկրվել են Իտալիայից։ Վերականգնման համար նախատեսված նյութերը պետք է համահունչ լինեն նախնական նյութին. օրինակ, եթե պատմական պատը կառուցված է քարով և կրաշաղախով, վերականգնող մասնագետները պարտավոր են վերականգնել կրաշաղախային կապակցանյութով, բայց ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ երկրներում այդ նյութի արտադրություն չկա, այդ իսկ պատճառով ներկրվել է Իտալիայից։ Այնտեղից են բերվել նաև այլ պահանջվող նյութերը։

Ի տարբերություն որոշ նյութերի բացակայությանը, Բադիշյանը նշեց, որ Հայաստանում առկա է վերականգնողական մեծ ներուժ՝ սկսած նախագծումից, հետազոտումից, վերջացրած բուն աշխատանքներով։ 

Տաճարի գմբեթի խաչը փոխարինվել է նոր բրոնզե խաչով, որը ոճական ու չափային առումով կրկնում է ապամոնտաժվածը։ Բադիշյանը նշեց, թե 17-րդ դարում տեղադրված նախկին խաչը, լատունի բարակ թիթեղներից էր, խիստ քայքայված վիճակում էր։ Այժմ այն ցուցադրվում է թանգարանում։

«Առհասարակ, աշխատանքները հեշտ չեն եղել, գործ ենք ունեցել մեր 1700-ամյա տաճարի հետ»,- ասաց վերականգնող ճարտարապետը, ով տաճարի վերականգնման ու ամրակայման աշխատանքն աննախադեպ երևույթ է համարում հայկական վերականգնողական պատմության մեջ ու վստահեցնում՝ եթե արտառոց իրավիճակներ չլինեն, այնքան լավ է նորոգված, որ, կարելի է ասել, տաճարը կունենա հավերժական կյանք։ 

 

Հովնաթանյանների չորս սերնդի ժառանգությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարն առանձնանում է նաև մեծաթիվ որմնանկարներով։ Այստեղ հրավիրվել են իրենց ժամանակի լավագույն նկարիչները։ Հայ կերպարվեստը նոր որակի հասցրած Հովնաթանյանների ընտանիքի չորս սերնդի ներկայացուցիչներն են նկարազարդել Մայր տաճարը, որոնք նաև պահպանելու խնդիր է դրվել հիմնանորոգումն իրականացնելիս։

1710-ական թվականներին Նաղաշ Հովնաթանին հրավիրում են Էջմիածին՝ նկարազարդելու Մայր տաճարը։ Նաղաշ Հովնաթանի որդիները՝ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները հոր հետ աշխատել են տաճարում՝ ստեղծելով Սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի պատկերները։ Իսկ 1778-ին Հակոբի որդի Հովնաթանն է հրավիրվում զարդանախշելու տաճարը։ Հակոբն այստեղ իր աշակերտների հետ վերանորոգում և լրացնում է իր մեծանուն պապի ստեղծած որմնանկարները։ 

Հովնաթանի որդին էր գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչը՝ Մկրտում Հովնաթանյանը, որը փայլուն դիմանկարիչ էր ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում պահպանվել են նկարչի՝ հայ թագավորների դիմանկարների շարքը։ Մկրտումն է նկարազարդել Էջմիածնի վեհարանի գլխավոր դահլիճը։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ասաց, որ նորոգումից հետո Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել` մոտենալով այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց Հովնաթանյան ընտանիքի որմնանկարիչները։

«Այս գեղեցկությունը մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ»,- ասաց եպիսկոպոսը։

Տաճարի հիմնանորոգման ընթացքում վթարայնության աստիճանը պարզելու համար «Որմնանկարների վերականգման գիտահետազոտական կենտրոն»-ի մասնագետները ստիպված են եղել ապամոնտաժել 1700-ականների որմնանկարները։ 

«Որպեսզի որմնանկարները չվնասվեն, որոշվեց դրանք հանել այն տեղերից, որտեղ ճարտարապետական հանգույցներ պետք է դրվեին, դրանք էին տաճարի 4 սյուները և 12 կամարները։ Վերականգվելուց հետո նորից տեղադրվել իրենց տեղում»- ասաց որմնանկարների վերականգնման նախագծի հեղինակ Արժանիկ Հովհաննիսյանը՝ նշելով, թե տաճարի որմնանկարների մասշտաբը 2400 քմ է, որից շուրջ 630 քմ-ը մեծագույն բծախնդրությամբ ապամոնտաժել են, վերականգնել ու նորից հետ տեղադրել իրենց տեղում։ Մոտ 60 քմ, այսինքն 123 հատված որմնանկարներ էլ արխիվացվել են։

«Աննախադեպ երևույթ է իր ծավալով։ Սա աշխարհում ընդունված մեթոդ է, բայց ամեն տեղ չէ, որ կարողանում են անել։ Մենք մասնակցել ենք հատուկ դասընթացների»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ապամոնտաժման աշխատանքների ընթացքում գտնվել են նաև մինչհովնաթանյան ժամանակների որմնանկարներ. «Որոշ հատվածներից նման շերտեր են դուրս եկել, որոնք, սակայն, չենք կարողացել տեղադրել իրենց նախկին տեղերում, քանի որ ընդհանուր ներդաշնակությունը կարող էր խախտվել, դրանք կցուցադրվեն թանգարանում»։

Մասնագետները հույս ունեն, որ օդափոխման նոր համակարգն այսուհետ կպաշտպանի որմնանկարները խոնավությունից։ Ծուխն ու մուրն էլ խնդիրներ չեն ստեղծի. մոմավառության համար տաճարի հարևանությամբ առանձին սրահ է կառուցվում։ 

Հիմնանորոգման աշխատանքներում պետական որևէ աջակցություն չի եղել։ Նախ ծրագրել են հայտարարել համազգային հանգանակություն, բայց կորոնավիրուսի համավարակի ու 2020-ի Արցախյան պատերազմի իրավիճակում, կաթողիկոսի որոշմամբ, չի իրականացվել զանգվածային դրամահավաքը։ Սակայն եղել են շուրջ մեկ տասնյակ հիմնական բարերարներ, որոնց նվիրաբերություններով էլ հնարավոր է եղել կատարել հսկայածավալ աշխատանքը։ Ի դեպ, նրանց հայոց հայրապետն արժանացրել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Էջմիածին» պատվո բարձր շքանշանին և «Դուստր Սուրբ Էջմիածին» տիտղոսին ու Հայրապետական շքանշանին։

 

Սրբալույս մյուռոն` դրոշմ ինքնության

Մայր տաճարի վերաբացման նախօրեին, ինը տարվա դադարից հետո Սուրբ Տրդատ Բաց Խորանից վերջապես տարածվեց նաև նոր եփված անուշաբույր մյուռոնի հոտը: Շուրջ 180 լիտր տարողությամբ կաթսան՝ լցված ձիթենու յուղի, բալասանի, 40-ից ավելի հոտավետ ծաղիկների ու խունկերի, անուշահոտ բույսերի արմատների հեղուկներով, Անթիլիասում օրհնված մյուռոնով, ինչպես նաև հին մյուռոնով, համեմվեց աղոթքներով ու մաղթանքներով։  

Մայր Աթոռում մյուռոնի տարբեր կաթսաներ են պահպանվում, սակայն արդեն 126 տարի գործածվում է Մոսկվայում պատրաստված արծաթե կաթսան, որը 1895-ին Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այդ կաթսայում առաջին անգամ Սուրբ մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը, 1895-ին։ 

Հայոց հայրապետը մյուռոնը խառնում է Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով՝ Սուրբ Խաչով, Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով։ 

Մյուռոնօրհնության իրավունքը տրված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսներին: Մյուռոնն օրհնվում է հինգից-յոթ տարին մեկ անգամ: Գարեգին երկրորդի օրհնությամբ սա արդեն չորրորդ մյուռոնօրհնեքն է: Այն ընդմիջվեց ինը տարով, նախ 2020 թվականի Արցախյան պատերազմի պատճառով, հետո՝ 2023-ին Արցախի կորստով ու Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ 

Անկախությունից ի վեր ավանդույթ է ձևավորվել նաև այս ծիսակարգին հատուկ անվանումներ տալը. 1991-ին օրհնված մյուռոնն անվանվել էր «Անկախության մյուռոն», 1996-ինը` «Վերածնության մյուռոն», 2001-ինը՝ «1700-ամյակի մյուռոն», 2015-ինը՝ «Հաղթության մյուռոն»։ 2024-ի մյուռոնօրհնեքի ու հաջորդ օրը Մայր տաճարի վերաօծման արարողությունները մեկ ընդհանուր խորագիր ունեն՝ «Դրոշմ ինքնության»: 

Մյուռոնօրհնության արարողությանը կաթողիկոսը կրկին դիմեց միջազգային հանրությանը, քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ 

Մյուռոնօրհնությունից հետո՝ հատուկ արարողության ժամանակ, վեհափառը թեմակալ առաջնորդներին նվիրեց մյուռոնով լցված սափորներ ու սրվակներ։ Վերադառնալով իրենց թեմեր՝ նրանք նոր մյուռոնով ջրօրհնեք են կատարել և բաժանել ժողովրդին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան հաղորդվելու նոր օրհնված Սրբալույս յուղին։

Պեղումներ

Պեղումներ. Աղոթքը, I-XXI դարեր

Պեղումներ. Աղոթքը, I-XXI դարեր

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Պեղումներ. XV-XVIII դարեր, ամեն բան իր ժամանա՞կն ունի

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Պեղումներ․ Աստծո շունչը՝ հայերեն տպագրություն

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը

Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

Պեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Պեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Պեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Վահրամ Մարտիրոսյանը «Պեղումներ» շարքի ձայնային տարբերակում բացում է փակագծեր և առավել ընդգրկուն ներկայացնում պատումը։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ