Համար 11

Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականի սեպտեմբերի 21-ին տոնում է անկախության 30-ամյակը:

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, անցկացվեց անկախության համազգային հանրաքվեն: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց երկու օր անց:

Անկախության 30-ամյա այս շրջափուլը, անշուշտ, հանդիսավոր տոնակատարություններ էր ենթադրելու, եթե միայն 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո այն չստվերվեր խառը զգացումներով ու ապագայի նկատմամբ անորոշությամբ:

«Անկախություն» խորագրով EVN Report-ի ամսագրի 11-րդ թողարկումն իրականում հայացք է անկախ Հայաստանի չորս վարչակազմերին՝ բացահայտելու անցած այս տարիների մարտահրավերներն ու խոչընդոտները, գրանցված հաջողություններն ու անհաջողությունները: Առաջիկա չորս օրերին մենք լուսաբանելու ենք Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998), երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (1998-2008) և Սերժ Սարգսյանի (2008-2018), ինչպես և վարչապետ Նիկոլ Փաշինյանի (2018-ից մինչ օրս) պաշտոնավարման տարիները:

Եվ որքան էլ մռայլ թվա ապագան այսօր, անցյալի իմաստավորումն առաջին քայլն է առաջիկա տասնամյակի համար ավելի լուսավոր ճանապարհ կերտելու համար:

Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները. 2018-ից մինչ օրս

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել 2018 թվականին՝ համազգային ցույցերի արդյունքում։ Այս հոդվածը ներկայացնում է նրա իշխանության գալը, կառավարության առջև ծառացած մարտահրավերները և թերացումները։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները. 2008-2018 թթ.

Անկախ Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանն էր: Այս հոդվածը պատմում է նրա իշխանության գալու և նրա կառավարման հիմնական մարտահրավերների ու թերությունների մասին:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները. 1998-2008 թթ.

Անկախ Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Այս հոդվածը պատմում է նրա իշխանության գալու և նրա կառավարման հիմնական մարտահրավերների ու թերությունների մասին:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները. 1991-1998 թթ.

1991 թ. մարտին Հայաստանը մերժեց Խորհրդային Միության նոր միություն ստեղծելու առաջարկը, և 1991 թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեով անկախություն ստացավ: Տեր-Պետրոսյանը 1991 թ. հոկտեմբերի 16-ին դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Այս հոդվածը անդրադարնում է նրա իշխանության գալու հանգամանքներին և կառավարման հիմնական մարտահրավերներին ու թերություններին: