Համար 7

Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ հայ ընտրողները կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրություններն անցկացվում են երկրի համար ճգնաժամային ժամանակաշրջանում ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո: Հատկանշական է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ընտրությունների և նախընտրական քարոզարշավների անցկացման կարքը փոփոխությունների են ենթարկվել: Քվեատուփերի լցունումների փաստագրված դեպքերը մնացել են անցյալում, քանի որ հաշվետվողականության նոր միջոցները, ինչպիսիք են ընտրողների նույնականացումը, սկանավորված ցուցակների հրապարակումը և տեղամասերի տեսանկարահանումը թափանցիկության նոր որակ են բերել։

2015 թվականի սահմանադրությամբ նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց ի վեր, 2017 և 2018 թվականների ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին փողոցային ցույցերով։ Թվում է, թե հունիս ամսվա ընտրությունները երկրի պատմության մեջ ամենամրցակցայինն են լինելու:

EVN Report-ի մայիս ամսվա թողարկումը` վերնագրված «Քաղաքական մշակույթ», հայացք է նետում Հայաստանում ժողովրդավարական դրսևորումների զարգացման պատմությանը` 1919 թվականի խորհրդարանական ընտրություններից մինչև մեր օրեր:

Ժողովրդավարացման անտանելի թեթևությունը. Թավշյա էյֆորիայից մինչև հետպատերազմական մելամաղձություն

Անդրադարձ Հայաստանում ձևավորված քաղաքական-մշակութային միտումներին, որոնք անցել են երեք կարճ, բայց արագ զարգացող փուլերով՝ մինչև Թավշյա հեղափոխությունը, Թավշյա հեղափոխությունից հետո և 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո:

Կուսակցական ձախողումները քաղաքականության բեմում

Տարեսկզբից երեսունմեկ հիմնադիր համագումարներ են նախատեսվել նոր քաղաքական կուսակցությունների ստեղծման համար։ Սա աննախադեպ է անկախությունից ի վեր։

Հարցումները կեղծ մեծամասնությամբ ընտրության հավանականության օգտին են

Վերջերս հրապարակվել են Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հեռախոսային վերջին հարցման արդյունքները։ Դրանց հիման վրա կազմված մանդատների կանխատեսումը խնդրահարույց է, քանի որ այն ենթադրում է կեղծ մեծամասնության սցենար։ Հարութ Մանուկյանն վերլուծում է այդ արդյունքները։

1919-ի համապետական ընտրությունները

Թեև կարճ կյանք ունեցած Հայաստանի Առաջին Հանրապետությունը հաճախ դիտարկվում է կառավարության գործունեության՝ ռազմական գործողությունների, պետական պաշտպանության, սոցիալական հարցերի և արտաքին քաղաքականության տեսանկյունից, այդ ժամանակաշրջանի ընտրական գործընթացները որոշ առումներով զուգահեռվում են այսօրվա իրականությանը։

Խորհրդայինից մինչև անկախություն. Ծաղրանկար

Քաղաքական ծաղրանկարը անբաժանելի ուղեկից էր այն թերթերի, որոնք ձևավորվում էին անկախ Հայաստանի խոսքի և մամուլի նոր ազատությունների պայմաններում։