Ձայնագիր. Վերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները
Միջնադարյան գերեզմանոցների վերաիմաստավորման կարևորությունը ներկայացնող հոդվածի ՁայնաԳիրը։
Միջնադարյան գերեզմանոցների վերաիմաստավորման կարևորությունը ներկայացնող հոդվածի ՁայնաԳիրը։
EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։
1850-ականների Ղրիմի պատերազմի, միջազգային խորը հակասությունների ու Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու շարունակվող պայքարին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիր տարբերակը։
1850-ականների Ղրիմի պատերազմը չլուծեց ներգրավված կողմերի աշխարհաքաղաքական մրցակցության հարցը: Սևծովյան տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու համար պայքարը շարունակվում է նաև այսօր։
Ռուս-թուրքական առաջին պատերազմը տեղի է ունեցել 16-րդ դարում, և մինչ օրս երկու կայսրություններն իրենց ուժերը ռազմի դաշտում չափել են 12 անգամ։ Մեկնարկելով այս շարքը՝ մենք ցանկանում ենք ներկայացնել 19-20-րդ դարի ռուս-թուրքական այն պատերազմները, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել հայ ժողովրդի երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների համար։
Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:
Սա ո՛չ իսկական պատմություն է, ո՛չ էլ իրական պատմություն: Բայց եթե ճակատագիրը հանկարծ որոշեր թունավոր առնականության մասին դաս սովորեցնել, միգուցե պատմությունը հենց այսպես էլ ընթանար:
Սա հիմնված է իրական փաստերի վրա, բայց ինչ կկարդաս, դեռ չի նշանակում, որ ճշմարտություն է, թեև բացառված չէ դրա իրական լինելը: Տեսած կա՞ս, որ մարդիկ ապրեն լճի ափին, լինեն ոչ շատ հարուստ, փոխարենը ձկներով հարուստ լինի լիճն ու մարդիկ խնայեն ձկներին։ Չէ, բուսակեր չեն։ Սա պարզապես չգրված համաձայնությունն է Ջողազի երկու ափին ապրող հարևանների միջև: Ձկներն այստեղ գիտե՞ս ինչքան մեծ են... Սա ձկների դրախտն է: Իմ ոտքն էս կողմերն ընկավ աշնան կեսերին։ Ցամաքի հարևան Զառնիվերում և Բերքատեղում մի քիչ պտտվեցի... Հրաշք աշուն էր. անտառի գույները, Բերքատեղի լիճը, Զառնիվերի զառիվերները, մի քիչ ցեխոտ փողոցները... Պատահական մեքենայով էս կողմերով հանգիստ չես պտտվի։ Սա ամենագնացների տարածք է։ Մի գաղտնիք էլ ասեմ. էս մեր Բերքատեղը մի քիչ պատմական գյուղ է։ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորին կհիշե՞ս, նա 920 թվին էս գյուղում ծառ է տնկել ու մինչև հիմա էդ ծառը կա։ Գյուղում ոսկու ծառ էլ կա՝ կառալյոկինը։ Թե որ տերևները թափվում են ու պտուղն էլ ծառին է կախ մնում՝ լավ հասունացած, ասես ոսկի կախված լինի: Բերքատեղցիք ինձ մի բան էլ պատմեցին. էստեղ տան կնանիք լուսամուտին մուգ վարագույր են կախում՝ թե բա տան լույսը խալխին չերևա։ Մի առավոտ էլ տներից մեկում, ծերերը մուգ վարագույրը քաշեցին ու դրսի լույսը ներս չեկավ։ Պարզվեց պատ կա՝ ճիշտ պատուհանի տեղը։ Դավադրությունն էլ համարյա հարսի ու տղի ձեռի գործն էր։ Էս կողմերում Էդ ապահով-չապահովին չեն նայում է, մի կաֆե են սարքել, անունն էլ «Էքստրիմ» դրել։ Սրա նման էլ ուրիշը չկա: Թե ավտո գտնես, մի կես ժամ գնաս, մի տեղ կճարես, բայց դե դա հո «Էքստրիմը» չի: Գյուղի էն վերջի դքերին են շենքը սարքել,
Երեսուն տարի անց, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, լրագրող Լուսինե Հովհաննիսյանը զրուցում է բարիկադների հակառակ կողմում գտնվող մի մարդու հետ, ով հետևում էր ժամանակի զարգացումներին որպես ցուցարարների շարքերը ներխուժած Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ:
Հարություն Մարությանը գրում է, որ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն Արեւելյան եվրոպական հեղափոխություններից առաջինն էր, այն նաեւ մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման, Խորհրդային Միության ապակենտրոնացման եւ հետեւաբար կոմունիզմի սպառնալիքի վերացման գործում:
Լրագրող Լուսինե Հովհաննիսյանը պատմում է իր հուշերը որպես համալսարանական ուսանող եւ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերի մասնակից: Նա գրում է. «Մենք եղանք գեղեցիկ ու սիրահարվող՝ բարիկադների վրա վերջին օրն ապրող տղաների ու աղջիկների նման, ու երգեցինք խրոխտ երգեր Երևանի փողոցներում»:
Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ առաջին հանրահավաքներից և բախումներից շատ առաջ մոտեցող փոթորկի մի շարք նախանշաններ եղան, գրում է Միքայել Զոլյանը: Դրանցից մեկը «հիշողության պատերազմն» էր, որը ոչ թե զինվորներն էին վարում, այլ պատմաբանները:
Այս բացառիկ անկեղծ հոդվածում Գևորգ Տեր Գաբրիելյանը գրում է 30 տարի առաջ Ղարաբաղյան շարժման առաջին մի քանի ամիսների իր տպավորությունների մասին՝ բառերով, որոնք նա այն ժամանակ չի կարողացել գտենլ:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ