Tag: Սիրիա

12 Դեկտեմբերի, 2024
A Dark Future for the Armenians of Syria, Tigran Yegavian

Սիրիայի հայերի մութ ապագան

Սիրիայի քաղաքական համայնապատկերը փոխվում է մեծ արագությամբ։ Թեև ավանդական ընդդիմադիր խմբերը և անթիվ փախստականները ողջունում են այս զարգացումը, հայերն ու այլ փոքրամասնություններ անորոշության մեջ են։ Երևանի տեսանկյունից այժմ հրատապ հարց է, թե ինչպես կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը` օգտվելով ՄԱԿ-ում և Սիրիայում գործող դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աջակցությունից:

14 Օգոստոսի, 2024
Armenia as a Refuge: Who's Seeking Asylum?, Arshalouys Barseghyan

Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում

Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։

1 Մայիսի, 2024
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան

«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։

11 Մայիսի, 2021

Որոշիչ պահ հայկական սփյուռքի համա՞ր. որոշ նախնական մտորումներ

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։ read in English A Defining Moment for the Armenian Diaspora? Some Preliminary Reflections Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել: Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց