Tag: Աստղիկ Կարապետյան

7 Սեպտեմբերի, 2021

Պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորային զենքի հետևանքներն ու պետության արձագանքը

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր: Այրիչ զենքի կիրառումը ծանր այրվածքներ է պատճառել տասնյակ զինվորների եւ անդառնալի կորուստ շրջակա միջավայրին:

28 Հունիսի, 2021

Իրավունքներով հարուստ քաղաքացի՝ կաշկանդված կարծրատիպերով

Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: «Եթե ես կարողանում եմ ապահովել սնունդը, աշխատատեղերն ու առողջապահությունը, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Ինչ ասում է ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը, ինձ չի հուզում»,- սա Բանգլադեշի արդեն 4-րդ անգամ վարչապետի պաշտոնը ստանձնած Շեյխ Հասինայի 2018-ին ասված  խոսքերն են, որ ցնցեցին միջազգային իրավապաշտպան համայնքներին։ Սա վիճահարույց արտահայտություն էր, քանի որ մարդու անխտիր բոլոր իրավունքների իրացման ու պաշտպանության հնարավորությունը պետք է ապահովի պետությունը։ Հայաստանում ևս քաղաքական անցուդարձին հետևելիս տեսնում ենք, որ քաղաքական ուժերը խոսում են մարդկանց սոցիալական բարեկեցության մասին՝ հետևում թողնելով քաղաքացիական, քաղաքական և մյուս իրավունքների պաշտպանվածության կարևորությունը։ Եվ մարդիկ էլ բողոքի են դուրս գալիս սոցիալական խնդիրների դեպքում, նախընտրական քարոզարաշավի ընթացքում գրեթե հարցեր չեն հնչում՝ խոսքի ազատության իրավունքի, թափանցիկ և հաշվետու կառավարման և այլնի վերաբերյալ։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանված լինելը հնարավորություն է տալիս ոչ միայն խնդրել քաղաքական իշխանությանը այս կամ այն բանն անել, այլև ուղղակիորեն մասնակից լինել նրանց որոշումների ընդունման գործընթացին ու ազդել այդ որոշումների վրա։   Մարդը բարձրագույն արժեք է Մարդու իրավունքները, ազատություններն ու պարտավորությունները այն սահմանված ստանդարտներ են, որոնք կարգավորում են մարդու և պետության հարաբերությունները։ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները մարդու իրավունքները ճանաչում են որպես բարձրագույն արժեք: Սահմանադրության մի ամբողջ գլուխ նվիրված է հենց մարդու իրավունքներին, իսկ առանձին իրավունքների տեսակների վերաբերյալ կան օրենքներ, որոնցով էլ կարգավորում են իրավունքի իրացումը, սահմանափակումները, պաշտպանության ընթացակարգերը։ Օրինակ, ընտրական, աշխատանքային օրենսգրքերը,  «Երեխայի իրավունքների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքները և այլն։ Պետությունը պարտավորվում է հարգել ու պաշտպանել բարձրագույն արժեք հռչակած մարդու իրավունքները․ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

1 Մայիսի, 2021

Լրտեսաորս․ աղմուկ և իրական քրեական գործեր

Պետական դավաճանությունը շատ ծանր հոդված է։ Մատների վրա հաշված քրեական գործեր կան այս հոդվածով։ Սակայն վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից հետո պետական դավաճանության, լրտեսության մասին տարբեր անձանց հասեցին արված հրապարակային մեղադրանքներն ու դրանց շուրջ մեդիա աղմուկը ստիպում է կարծել, թե ամեն անկյունում դավաճաններ ու գործակալներ են։

9 Մարտի, 2021
Opening Borders: Armenia’s Economic Risks

Սահմանների բացում․ Հայաստանի տնտեսության ռիսկերը

Նոր ճանապարհներ, նոր շուկաներ և զարգացման նոր հնարավորություններ․ այս մասին քննարկումներ է ծնել Արցախյան 3-րդ պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ նվիրված տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը։

1 Մարտի, 2021
Possessions That Remain in Documents and Photographs

Ունեցվածք, որ մնաց փաստաթղթերում ու լուսանկարներում․ արցախցիների ոտնահարված սեփականության իրավունքը

2020 թ. Արցախյան պատերազմից հետո ունեցվածքի կորստի տեղական փաստահավաք նախաձեռնությունների հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը նաև միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, որը ներառում է գույքային իրավունքներին վերաբերող հարցեր:

24 Դեկտեմբերի, 2020
The Children of War: On the Brink of Life and Death

Պատերազմի երեխաները. կյանքի ու մահվան շեմին

Արցախյան պատերազմի ընթացքում երեխաները նույնպես հայտնվեցին ռազմական ագրեսիայի թիրախում: Հետևողականորեն ոտնահարվեց նրանց կյանքի, առողջության, ընտանիքի և համայնքի հիմնական իրավունքները:

20 Դեկտեմբերի, 2020
The Imperative to Consistently Protect Human Rights

Մարդու իրավունքները հետևողականորեն պաշտպանելու հրամայականը

Այս ամսվա «Մարդ եւ իրավունք» խորագրով թողարկման հրավիրյալ խմբագիր Աստղիկ Կարապետյանը գրում է մարդու իրավունքները պաշտպանելու հրամայականի մասին` խաղաղության և պատերազմի ժամանակ:

6 Սեպտեմբերի, 2020

Խաղաղ բնակչությունը՝ մահաբեր զենքի թիրախում. ոտնահարվում են միջազգային իրավունքի նորմերը

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը սրվեց և օրեր շարունակ հայկական բնակավայրերը հրետակոծվում ու գնդակոծվում էին ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:

30 Հուլիսի, 2020
Գույքահարկի բարձրացում. ինչու՞ և ինչպե՞ս

Գույքահարկի բարձրացում. ինչու՞ և ինչպե՞ս

Վերջերս Հայաստանի խորհրդարանը հաստատեց գույքահարկի բարձրացման նախագիծը, ինչը հանգեցրեց բանավեճերի և քննադատության մեծ ալիքի: Աստղիկ Կարապետյանը բացատրում է, թե ինչպես է իրականացվում բարեփոխումը:

4 Հուլիսի, 2020
Efficiency, Flaws and Potential Dangers of Phone Tracking

Տեղորոշման համակարգ. մտահոգություններ անձնական տվյալների արդյունավետ և անվտանգ մշակման շուրջ

COVID-19 վարակի տարածումը կանխելու նպատակով շուրջ 3 ամիս է գործում է քաղաքացիների զանգերն ու տեղաշարժը վերահսկող համակարգ, որը քննարկումների առիթ դարձավ հասարակության տարբեր շերտերում։ EVN Report-ի հոդվածում լրագրող Աստղիկ Կարապետյանը մի շարք փորձագետների հետ զրուցել է համակարգի արդյունավետության, բացերի և հնարավոր վտանգների մասին։