Tag: սահման

14 Օգոստոսի, 2022

Բաքվի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները

Ադրբեջանի մանիպուլյացիաները, դրդապատճառները, ռազմավարությունը և Արցախի դեմ իր յուրաքանչյուր ռազմական ագրեսիան օրինականացնելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ են։

13 Մարտի, 2022
Սյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ

Սյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ

2020 թվականի արցախյան պատերազմից հետո փոփոխված իրողությունները դժվար կացության առաջ են կանգնեցրել սահմանակից Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Լրագրող Սոնա Մարտիրոսյանը եղել է պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում և կիսվում է նրանց խնդիրներով:

17 Նոյեմբերի, 2018

Կհավատա՞ս

Սա հիմնված է իրական փաստերի վրա, բայց ինչ կկարդաս, դեռ չի նշանակում, որ ճշմարտություն է, թեև բացառված չէ դրա իրական լինելը: Տեսած կա՞ս, որ մարդիկ ապրեն լճի ափին, լինեն ոչ շատ հարուստ, փոխարենը ձկներով հարուստ լինի լիճն ու մարդիկ խնայեն ձկներին։ Չէ, բուսակեր չեն։ Սա պարզապես չգրված համաձայնությունն է Ջողազի երկու ափին ապրող հարևանների միջև: Ձկներն այստեղ գիտե՞ս ինչքան մեծ են... Սա ձկների դրախտն է: Իմ ոտքն էս կողմերն ընկավ աշնան կեսերին։ Ցամաքի հարևան Զառնիվերում և Բերքատեղում մի քիչ պտտվեցի... Հրաշք աշուն էր. անտառի գույները, Բերքատեղի լիճը, Զառնիվերի զառիվերները, մի քիչ ցեխոտ փողոցները... Պատահական մեքենայով էս կողմերով հանգիստ չես պտտվի։ Սա ամենագնացների տարածք է։ Մի գաղտնիք էլ ասեմ. էս մեր Բերքատեղը մի քիչ պատմական գյուղ է։ Աշոտ Երկաթ Բագրատունի թագավորին կհիշե՞ս, նա 920 թվին էս գյուղում ծառ է տնկել ու մինչև հիմա էդ ծառը կա։ Գյուղում ոսկու ծառ էլ կա՝ կառալյոկինը։ Թե որ տերևները թափվում են ու պտուղն էլ ծառին է կախ մնում՝ լավ հասունացած, ասես ոսկի կախված լինի: Բերքատեղցիք ինձ մի բան էլ պատմեցին. էստեղ տան կնանիք լուսամուտին մուգ վարագույր են կախում՝ թե բա տան լույսը խալխին չերևա։ Մի առավոտ էլ տներից մեկում, ծերերը մուգ վարագույրը քաշեցին ու դրսի լույսը ներս չեկավ։ Պարզվեց պատ կա՝ ճիշտ պատուհանի տեղը։ Դավադրությունն էլ համարյա հարսի ու տղի ձեռի գործն էր։ Էս կողմերում Էդ ապահով-չապահովին չեն նայում է, մի կաֆե են սարքել, անունն էլ «Էքստրիմ» դրել։ Սրա նման էլ ուրիշը չկա: Թե ավտո գտնես, մի կես ժամ գնաս, մի տեղ կճարես, բայց դե դա հո «Էքստրիմը» չի: Գյուղի էն վերջի դքերին են շենքը սարքել,