Հայրենադարձությունը մեծ է հնչում
Հայաստանը բազմամշակույթ է՝ բառիս ամենալայն իմաստով։ Եվ էական էլ չէ, ինչ ես իրականում որոշել՝ վերադառնալ Հայաստան կամ հեռանալ Հայաստանից, միևնույն է, նրա ուղեծրում ես:
Հայաստանը բազմամշակույթ է՝ բառիս ամենալայն իմաստով։ Եվ էական էլ չէ, ինչ ես իրականում որոշել՝ վերադառնալ Հայաստան կամ հեռանալ Հայաստանից, միևնույն է, նրա ուղեծրում ես:
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ավանդույթներն ու ծիսակատարությունները երբեմն ընկալվում են որպես անցյալի մնացորդ, որոնք քիչ են առնչվում այսօրվա մեր կյանքին։ Սակայն հայկական մշակույթում կան ջրի հետ կապված որոշ ծեսեր ու վկայություններ, որոնք սկիզբ են առնում շատ վաղուց ու կարող են հակառակը փաստել: Ամենից հայտնին, թերևս, Վարդավառն է, որը գալիս է դեռ հեթանոսական շրջանից, երբ սիրո և պտղաբերության աստվածուհին՝ Աստղիկը, վարդաջուր էր ցողում՝ սեր տարածելու համար։ Այսօր այն վերածվել է ջրի ամենամյա սքանչելի մի տոնակատարության, որը զվարճացնում է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Աստվածների ու աստվածուհիների մասին էլի առասպելական պատմություններ կան. Ծովինարը (անունը նշանակում է ծովերի դուստր), օրինակ, ջրի աստվածուհին էր և ծնունդ էր տվել մարդկությանը: Անահիտ աստվածուհին, ըստ ավանդության, նույնպես օժտված էր ջրի ուժով ։ Հայերը փոխառել կամ ստեղծել են ջրի հետ կապված զանազան ծեսեր։ Հիվանդին բուժելու համար յոթ աղբյուրից ջուր հավաքելը, կամ ինչ-որ մեկի հետևից ջուր ցողելը՝ նրան հաջող ու անվտանգ ուղևորություն մաղթելու համար, այդ ծեսերի թվում են։ Սրանք հայկական մշակույթում ջրի կարևորության փոքր վկայություններ են միայն, որը ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Բորիս Գասպարյանի՝ մշտապես հրաշք է համարվել և երկրպագության առարկա եղել Հայաստանի պատմության տարբեր փուլերում։ leo.Նախապատմական վիշապաքարերը այս շարքում լավագույն օրինակն են: Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, Հայաստանի վաղ շրջանի հնագիտության և վիշապաքարերի մասնագետ Արսեն Բոբոխյանի՝ վիշապաքարերը ջրի երկրպագության հնագույն վկայություններ են: Վիշապաքարերը կամ պարզապես «վիշապները» հատուկ են միայն Հայկական բարձրավանդակին: Դրանք չորս-հինգ մետր երկարությամբ քարե սալեր են, որոնք կարելի է տեսնել աղբյուրների մոտ՝ սովորաբար ծովի մակարդակից 2000-3000 մետր բարձրության վրա: Ըստ Նաիրա Հարությունյանի՝ վիշապաքարերը սերտորեն կապված են ուրարտացիների ոռոգման համակարգերի հետ:[vc_single_image
ՀՀ պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից է կաթնամթերքի շուկան: Վերջին տարիներին այստեղ նկատվում են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կաթի և կաթնամթերքի արտադրության աճի, փաթեթավորման որակի բարելավման տեսքով: Այդուհանդերձ, առկա են որոշակի դժվարություններ ոլորտի կառավարման, տեխնիկական զինվածության և հիգիենայի նորմերի պահպանման հետ կապված։
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Ճգնաժամերն ակտիվացնում են սփյուռքը՝ շրջադարձային ժամանակներում այն համախմբելով կոնկրետ խնդիրների շուրջ: Երբ խնդիրը կորցնում է հրատապությունը, մարդկանց մեծ մասը վերադառնում է իր առօրյային՝ թողնելով, որ ակտիվիստները կամ հաստատությունները շարունակեն պայքարը: Ճգնաժամերը միավորող և համախմբող գործոն են հայկական բազմաշերտ սփյուռքի համար, որը հայտնի է նաև իր տարասեռությամբ: Հավաքական նման համախմբման իմ առաջին հիշողությունը հումանիտար օգնությունն էր 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց 25,000 մարդ, մոտ կես միլիոն մարդ մնաց անօթևան, իսկ ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած աղետի հետևանքները զգալի են մինչ օրս։ read in English A Defining Moment for the Armenian Diaspora? Some Preliminary Reflections Բոլորովին վերջերս սփյուռքը համախմբվեց Լիբանանում ու Սիրիայում ճգնաժամերը հաղթահարելու շուրջ, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կան: Երբ ինձ հարցնում են, թե վերջին արցախյան պատերազմն ինչ ազդեցություն թողեց հայկական սփյուռքի վրա, ես՝ որպես սփյուռքի հետազոտող, նշում եմ, որ սա հերթական ճգնաժամն է, որի շուրջ անհրաժեշտ է համախմբվել, իսկ որպես հայկական սփյուռքի ներկայացուցիչ՝ իմ նախնական դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ սա որոշիչ պահ է, որը կարող է բեկումնային լինել: Էննի Բակալյանն ամերիկահայերի մասին իր հայտնի աշխատության մեջ անդրադառնում է սփյուռքի սերնդափոխության խնդիրներին, մասնավորապես՝ անցմանը «ավանդական ինքնությունից խորհրդանշականի» ու «հայ լինելուց հայ զգալու»։ Հայկականությունը մասնավոր ու անհատական որոշման հարց է, որը սահմանափակվում է ընտանեկան կապերով, երբեմն նաև եկեղեցական ու համայնքային ներգրավվածությամբ՝ հիմնված տարատեսակ մշակութային ու խորհրդանշական քայլերի կամ հետաքրքրությունների վրա: Վերջին պատերազմը միանշանակ ամրապնդեց «հայկականության զգացումը» սփյուռքում. այն ականատեսը եղավ հետխորհրդային փոքրիկ մի հանրապետության պայքարի, որը թավշյա հեղափոխությունից հետո հռչակվել էր որպես տարածաշրջանում հույսի ու ժողովրդավարության փարոս: Բայց
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը թեև կանգնեցրեց Արցախյան երկրորդ պատերազմը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների հստակեցման շուրջ լուրջ մտահոգություններ առաջ բերեց: Մինչ հանրային քննարկումների կենտրոնում շարունակում են մնալ սահմանագծման և սահմանազատման գործընթացի օրինականության շուրջ մտահոգությունները, ներկան ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել անցյալին:
Պատկերազարդում Արմինե Շահբազյանի: Վերջին 30 տարիներին Հայաստանը զգալի ժողովրդագրական անկում է ապրել: Սահմանափակ հայրենադարձության պայմաններում մեծ արտագաղթը և բարձր մահացության համեմատ ցածր ծնելիությունը եղել են այդ անկման հիմնական պատճառները: Անկումն ազդել է երկրի ներքին կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Քիչ մարդ նշանակում է քիչ աշխատուժ և քիչ զորակոչիկներ։ Բարձր հմտություններ ունեցողների արտագաղթը (ուղեղների արտահոսք), իր հերթին, բացասաբար է անդրադառնում կրթության և երկրի ընդհանուր զարգացման վրա։ read in English Avoiding the Empty Nest: Armenia’s Demographic Security 2020 թվականի Արցախյան պատերազմը հազարավոր հայ տղամարդկանց կյանքեր խլեց։ Հունվարի 21-ին առողջապահության նախարարը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3.450 մարմին։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից ավելի քան երկու ամիս անց զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ։ Դեկտեմբերի կեսերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշել էր, որ կա 2.900 հաստատված մահ, 1.600 անհայտ կորած և 2.000-3.000 հաշմանդամ զինվոր: Համեմատության համար նշենք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է շուրջ 6.000 մարդ, որից 2.500-ը ամենից մահաբեր տարում՝ 1992-ին։ Պատերազմի զոհերից բացի, 2020 թվականին COVID-19 համաճարակը 2.828 կյանք խլեց: Այսպիսով, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988 թվականից ի վեր մահացության ամենաբարձր ցուցանիշը։ 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ էր գնացել շուրջ 38.000 մարդ: 44 օր տևած պատերազմը մարդկային մեծ կորուստներ հասցրեց Արցախին և Հայաստանին: Զոհված զինծառայողների զգալի մի մասը ծնվել էր 21-րդ դարի առաջին երկու տարում՝ 2001 և 2002 թվականներին: Սա էական ազդեցություն կունենա Հայաստանի առաջիկա տասնամյակների ժողովրդագրության վրա։ Հազարավոր երիտասարդ տղամարդկանց կորուստը երկարաժամկետ կտրվածքում ավելի քիչ երեխաների ծնունդի է հանգեցնելու։ 2001 և 2002 թվականներին ծնելիության մակարդակն արձանագրել էր նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների ամենացածր ցուցանիշը: Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը համոզված է, որ պատերազմը սանձազերծելիս
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է քրեական գործերի շարք` նախկին ռեժիմի օլիգարխների և ավազակապետերի դեմ, ովքեր նախորդ իշխանության հիերարխիայի վերին շերտի ներկայացուցիչներ են: Հոդվածում Ներսես Կոպալյանն ուսումնասիրում է այդ դեպքերից մի քանիսը:
Ի՞նչ է նշանակում թողնել ընկերներին, ընտանիքը, համայնքն ու հիշողությունները: Կորստի և հեռացումի ցավը կարող է դժվար լինել և երբեմն անհնար է խոսել դրա մասին: Այդ հույզերը, սակայն, երբեմն իրենց ճանապարհը գտնում են օրագրերի էջերում:
EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ