Astghik Karapetyan

Աստղիկ Կարապետյան

Աստղիկ Կարապետյանը մեդիայի ոլորտում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ ունի։ 2011 թվականից ի վեր գրում է մարդու իրավունքների, դատաիրավական, ինչպեսև պետական գնումների, ապօրինի հարստացման և այլ թեմաներով վերլուծական և հետաքննական նյութեր։

Վերջին տարիներին որպես լրագրող ներգրավված է եղել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրում, ԵՄ և գերմանական ֆինանսավորմամբ իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրում։ Եղել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հանրային կապերի համակարգողը։

2017-ին ստանձնել է Iravaban.net անկախ մասնագիտական կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Մշակել է լրատվամիջոցի էթիկայի կանոններն ու մոռացվելու իրավունքի իրացման կանոնները:

2019-2020 թվականներին որպես մեդիա հետազոտող համագործակցել է ամերիկյան New Media Advocacy Project կազմակերպության հետ։

2020-ից «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրն է ու ղեկավարը։ «Կետ 33»-ի տեսլականն է ունենալ հարմարավետ միջավայր և աջակցող հասարակություն՝ հղի և մանկահասակ երեխա ունեցող մայրերի համար։ Եվ դրան հասնելու համար իրականացվում են իրազեկման և ջատագովության արշավներ, իրավական աջակցման ծրագրեր։

Աստղիկն ավարտվել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով լրագրության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ 2019-ին Ռիգայում Ստոկհոլմի բիզնես դպրոցից ստացել է Մեդիամենեջմենթի Mini-MBA վկայական։

Electronic Monitoring Bracelets: A New System to Prevent Domestic Violence

Էլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար

Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։

2022-ի օրենքներն ու նախագծերը

2022-ի օրենքներն ու նախագծերը

2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։

Մասնավոր՝ Dangerous Work: Violations of Labor Rights in Armenia

Վտանգավոր աշխատանք․ աշխատանքային իրավունքների խախտումները Հայաստանում

Հայաստանում միայն այս տարի գրանցվել է մահվան ելք ունեցող 10 դժբախտ պատահար աշխատավայրում։ Այդ դեպքերից, թերևս, ամենասարսափազդուն «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունն էր, որին զոհ գնաց 16 մարդ, իսկ մեկ հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։ Զոհերից 4-ը կենտրոնում էին աշխատում։

All Are Equal Before the Law

Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը

Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:

Page 2 of 4 1 2 3 4