Tag: EVN Report

9 Մայիսի, 2020

Հայ գրականության ժառանգություն. թվայնացումից՝ արդիականացում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը մատենագետ, ազգագրագետ, Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի ծրագրերի ղեկավար Մերուժան Կարապետեանի հետ զրուցում է հայոց լեզվի ուղղագրության, հայ գրականության ժառանգության, դրա արդիականության, թվայնացման կարևորության  և այլնի մասին։

25 Ապրիլի, 2020
When the Voiceless Speak: Self-Narratives of Two Genocide Survivors

Երբ խոսում են ձայնազուրկները

Հոդվածում նախ նկարագրվում են վերապրված իրողությունները, ապա հարցադրումների միջոցով վերլուծվում է ընդհանուր պատումը, ինչպես օրինակ՝ «Որո՞նք են այն գործոնները, որոնք ձևավորել են ցեղասպանությունը վերապրածների ինքնագիտակցությունը», «Ինչպե՞ս են նրանք արձագանքում ցեղասպանությանը հաջորդած իրավիճակում իրենց գոյությանը» և այլն։

9 Ապրիլի, 2020

Տեղեկատվական տեխնոլոգիաները և հանրակրթությունը Հայաստանում

Հայաստանում արդեն երեք շաբաթ հեռավար ուսուցման տարբեր ձևաչափեր են կիրառվում։ Ի՞նչ գիտենք Հայաստանի հանրակրթության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման մասին։

6 Ապրիլի, 2020
Diaries of Escape

Հեռացումի օրագրեր

Ի՞նչ է նշանակում թողնել ընկերներին, ընտանիքը, համայնքն ու հիշողությունները: Կորստի և հեռացումի ցավը կարող է դժվար լինել և երբեմն անհնար է խոսել դրա մասին: Այդ հույզերը, սակայն, երբեմն իրենց ճանապարհը գտնում են օրագրերի էջերում:

31 Մարտի, 2020
Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Մարզերի ներկայացվածության բարեփոխումը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում

Յարութ Մանուկեանը իր այս վերլուծության շրջանակներում գնահատել է Հայաստանի գործող ընտրական համակարգի արդյունավետությունը մի շարք բնագավառներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզային ներկայացվածությանը։ Այստեղ քննարկված է 2018 թվականին բաց տարածքային ցուցակներից հրաժարվելու չհաջողած առաջարկությունը և ներկայացված է երկու առաջարկությունների նոր փոխզիջումային տարբերակը։

25 Մարտի, 2020
It Has To Be Said: Infodemic or the Epidemic of Misinformation

Չասել՝ անհնար է. լրաճարակ կամ կեղծ լուրերի համաճարակը

Կորոնավիրուսի պանդեմիայի՝ աշխարհը գրավելուն զուգահեռ ՝ ինֆոդեմիան լարվածություն է առաջացնում և ազդում հոգեկան առողջության վրա: EVN Report-ի այս շաբաթվա խմբագրականը ևս մեկ անգամ անդրադառնում է երկրագնդում ապրող յուրաքանչյուր մարդու դերին:

11 Մարտի, 2020
Understanding Armenia’s Constitutional Court

Հասկանալ Հայաստանի Սահմանադրական դատարանը

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները որոշելու են՝ հեռացնել արդյոք ՍԴ-ում այժմ պաշտոնավարող ինը դատավորներից յոթին, թե ոչ։ Տեղեկացված որոշում կայացնելու համար կարևոր է հասկանալ, թե որն է Հայաստանի Սահմանադրական դատարանի դերը, ինչպես է այն աշխատում, ովքեր են այժմ պաշտոնավարող դատավորները, և թե ինչ գործեր է ուսումնասիրել դատարանը։

29 Փետրվարի, 2020

Լուսավորյալների և կրոնականների մեջտեղում

EVN Report-ի փոդքասթում խմբագիր Ռուբինա Մարկոսեանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Խալափյանի հետ՝ Օսմանյան կայսրությունում հայ կանանց գործունեության, դիրքի, ֆեմինիզմի առաջին ալիքի, կանանց կրթության և վճարովի աշխատանքի պահանջի և այլնի մասին։ 

10 Փետրվարի, 2020
How Literate is Armenia?

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է, սակայն հանրապետությունում սովորողների առնվազն 20%-ը վերջին 17 տարիներին դժվարությամբ է համապատասխանել (կամ առհասարակ չի համապատասխանել) ֆունկցիոնալ գրագիտության չափանիշներին։